ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի գործակալը ժամանել է Բարսելոնա
SportՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», ենթադրում է գերմանական «Bild» պարբերականը:
Հաղորդվում է, որ Ռոգեր Վիտմանը` Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի գործակալը, ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք:
Դրաքսլերը 5-6 առաջարկ ունի իսպանական, անգլիական և գերմանական ակումբներից:
Ենթադրվում է, որ «Բարսելոնան» Դրաքսլերի տարբերակը դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի խափանման դեպքում: