Արսենալը` Անգլիայի Սուպերգավաթակիր
SportԱնգլիայի Սուպերգավաթի շրջանակում լոնդոնյան «Արսենալն» ու «Չելսին» հանդիպեցին «Ուեմբլի» մարզադաշտում:
Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Աչքի ընկավ «ազնվականների» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը:
80-րդ րոպեին «Չելսիի» հարձակվող Պեդրոն կոպիտ խաղի պատճառով հեռացվեց խաղադաշտից: Րոպեներ անց «զինագործների» պաշտպան Զեադ Կոլաշինացը հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Կողմերը հաղթողին պարզեցին հետխաղյա 11 մետրանոցներով, որտեղ էլ ուժեղ գտնվեցին «Արսենալի» ֆուտբոլիստները և նվաճեցին Անգլիայի Սուպերգավաթը:
«Արսենալ»-«Չելսի»` 1:1 (2:1)
Գոլերը` Կոլաշինաց (80) - Մոզես (46)