Բարձրագույն խումբ. Բանանցը գերկամային ոչ-ոքի կորզեց Փյունիկի հետ խաղում
SportՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկին»:
Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին: «Փյունիկի» կազմում աչքի ընկավ Ալիկ Առաքելյանը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Փյունիկը» կրկնապատկեց հաշիվը, իսկ Ալիկ Առաքելյանը դարձավ դուբլի հեղինակ: Խաղավերջում «Բանանցը» կարողացավ երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և ավարտել հանդիպումը գերկամային ոչ-ոքիով:
Տանտերերի կազմում նախ աչքի ընկավ Նորայր Գյոզալյանը, ապա Նենադ Ինյացը:
«Բանանց»-«Փյունիկ»` 2:2
Գոլերը` Գյոզալյան, Ինյաց - Առաքելյան (4, 47)