Վարազդատ Հարոյանի գոլը չօգնեց Ուրալին հաղթել Կրասնոդարին
SportՌուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվեց «Կրասնոդարին»:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: «Ուրալի» կազմում գոլ խփեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Նիկոլայ Դիմիտրովի իրացրած տուգանային հարվածից հետո հայ ֆուտբոլիստը գլխի հարվածով գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:
Այս խաղից հետո «Ուրալը» 5 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: «Կրասնոդարը» 5-րդ տեղում է:
«Կրասնոդար»-«Ուրալ»` 1:1
Գոլերը` Գրանքվիստ (90+5, 11 մետրանոց) - Հարոյան (15)