Չինացի ներդրողը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» մի մասը
SportՉինացի միլիարդատերը մտադիր է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերից մեկը:
The Times-ի համաձայն՝ ներդրողը կապ է հաստատել անգլիական ակումբի բաժնետերերի հետ եւ հայտնել դրանց մի մասը գնելու ցանկության մասին: Նրա անունը չի հրապարակվում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր բաժնետեր Գլեյզերների ընտանիքը պատրաստ է վաճառել բաժնետոմսերի մի մասը: Ամերիկյան ընտանիքին է պատկանում ակումբի բաժնետոմսերի 80 տոկոսը: