Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Քանի որ ոչինչ չանելն ավելի հեշտ է և անվտանգ, այդ պատճառով էլ մեր դեսպանները գերադասում են ոչինչ չանել». Ա. Պապյան

Interview

2000-2006 թթ.-ին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ ներկայում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով` Կանադայի կողմից զրահապատ մեքենաների վաճառքի թույլտվություն տրամադելու քայլի մասին խոսելուց առաջ նախ հարկավոր է նկատի ունենալ, որ ո՛չ նման մեքենաների և ո՛չ էլ մեր տարածաշրջանի երկրներին զենք վաճառելու միջազգային արգելք չկա: Նրա խոսքով` այս հարցը թեև բազմաթիվ անգամներ բարձրացվել է և առաջարկներ է ներկայացվել, սակայն դեռևս այն որևէ ձևով կյանքի չի կոչվել: Հետևաբար որևէ երկիր, այդ թվում նաև Կանադան, նման գործարքի թույլտվություն տալով չի խախտել կամ ոտնահարել որևէ իրավունք:

«Շատ դժվար է Կանադայից պահանջել, որ նման գործարքի իրավունք չտա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրներից մեկը՝ Ռուսաստանը, տարածաշրջանում 85 % զենքի վաճառքն իրականացնող երկիրն է: Ես չգիտեմ, թե Կանադայի պատասխանն ինչ կլինի, բայց երբ մենք մեղադրում էինք Իսրայելին, նա ասում էր` նախ ձեր դաշնակցին մեղադրեք Ադրբեջանին զենք վաճառելու համար, հետո նոր մեզ հետ կխոսեք»,- ասաց Ա.Պապյանը:

Ու չնայած, որ Ռուսատանն իր այս քայլն արդարացնելու համար բազմիցս հայտարարել է, որ դա բիզնես է, բայց եթե մեր իշխանությունները նույնպես դա բիզնես են համարում, ապա, դիվանագետի կարծիքով, Հայաստանն ինչպե՞ս կարող է Կանադայից պահանջել, որ նման գործարքի թույլտվություն չտա:

«Կանադան կարող է ասել, որ դուք եք ասում, որ դա բիզնես է: Առավել ևս, երբ կանադական ընկերությունը զրահամեքենաների վաճառքի իրավունք է ստացել, ոչ թե զենքի»,- ասաց Ա. Պապյանը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ նման իրավիճակներում չհայտնվելու համար հարկավոր է երկու հարցի ուշադրություն դարձնել: Նախ՝ հայկական կողմը պետք է բոլոր երկրներին հավասարապես ու հրապարակավ դատապարտի Ադրբեջանին զենք վաճառելու համար, և երկրորդ՝ ամեն ինչ պետք է արվի, որ զենքի վաճառքի միջազգային սահմանափակումներ մտցվեն մեր տարածաշրջանում, որը մինչ օրս չի արվել: Ու քանի դեռ հայկական կողմը նման քայլեր չի ձեռնարկել և նման քայլերը դատապարտող համարժեք վարքագիծ չի դրսևորում, դա թույլ է տալիս այլ երկրներին ինքնարդարացման ճանապարհով գնալ:

Հարցին, որ եթե ինքը լիներ Կանադայի դեսպանը, ինչ քայլեր կձեռնարկեր, Ա. Պապյանը պատասխանեց: «Եթե ես լինեի դեսպանը՝ ես թույլ չէի տա դա լիներ և ի՞նչ գիտեք, որ նման ցանկություններ իմ օրոք չի եղել և ես չեմ կանխել: Իսկ ո՞վ ասաց, որ ավելի վաղ ժամանակներում Կանադան նման ցանկություն չի ունեցել և ավելի մասնավորեցնելով ասեմ, որ այդ երկրում կա ավելի հզոր՝ «Բոմբարդիեր» ընկերություն, որը մարդատար փոքր օդանավեր է արտադրում: Ո՞վ ասաց, որ նրանք չեն ցանկացել Ադրբեջանին օդանավեր վաճառել, բայց դա կանխվել է ժամանակին: Դեսպանի գործը դա է, ոչ թե Արմեն Խաչատրյանի նման ասել, թե «գնամ Բելառուսի ԱԳՆ՝ ի՞նչ ասեմ»:

Դեսպանի ամբողջ գործն այն է, որ նա նախապես իմանա, թե տվյալ երկիրն ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել և դա կարողանա կանխել»,- ասաց Ա. Պայանը: Նրա խոսքով՝   մեր դեսպանները տարիների ընթացքում պատժվել են ոչ թե որևէ բան չանելու, այլ, ընդհակառակը, անելու համար: Եվ հիմա, այդ դառը փորձից ելնելով, դեսպանները հասկանում են, որ ավելի լավ է ոչինչ չանեն ու չպատժվեն, քան առհասարակ որևէ քայլ ձեռնարկեն:

«Որովհետև դեսպանի քայլը կարող է ինչ-որ տեղ ինչ-որ մեկին դուր չգա և նրան պատժեն: Այդ պատճառով էլ ոչինչ չեն անում: Նրանք մտածում են՝ թող հանձնարարեն, կատարեմ: Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք: Տվյալ երկրում արտակարգ և լիազոր դեսպանը այդ երկրի ներկայացուցիչն է և որևէ մեկը չի կարող նրանից ավելի շատ իմանալ, թե ինչ է կատարվում այդ երկրում, ուստի ինչպես կարող է նստել, սպասել, որ ինչ-որ բան հանձնարարեն: Դեսպանն ազատ է գործելու: Յուրաքանչյուր երկիր ունի իր պետական քաղաքականությունը, և եթե Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը բխում է մեր շահերից, ապա մեր երկրի դեսպաններն առանց որևէ խնդիր ունենալու կարող են գործել և քայլեր ձեռնարկել: Այսինքն, գոյություն ունեն ընդհանուր քաղաքական ուղենիշեր, որոնց շրջանակներում է գործում դեսպանը, և նա պարտավոր է ջանքեր գործադրել, բայց քանի որ ոչինչ չանելն ավելի հեշտ է և անվտանգ, այդ պատճառով էլ մեր դեսպանները գերադասում են ոչինչ չանել»,- ասաց Ա. Պապյանը:

Խոսելով Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից Կանադայի կառավարությանը ներկայացրած զրահապատ մեքենաների վաճառքի թույլտվություն տալու մասին որոշումը չեղյալ հայտարարելու պահանջի մասին՝ նա նշեց, որ այն հասարակական կազմակերպություն է և կարող է երբ, ինչ ցանկանա պահանջել, բայց առաջին հերթին ոչ թե հասարական կազմակերպությունը պետք է նման պահանջով հանդես գար, այլ Կանադայում հայկական դիվանագիտական կորպուսի ղեկավարը քայլեր ձեռնարկեր, հարցազրույցներ տար կանադական տարբեր լրատվամիջոցներին և այլն:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia