Երեւանում վիճաբանության ժամանակ հայրն աթոռով հարվածել է աղջկա գլխին
SocietyNEWS.am-ը գրում է.
Երեւանի բնակիչուհին հոր կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն այսօր՝ օգոստոսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 6-ին, ժամը 00:20-ին աղջիկը զանգահարել է ոստիկանության բաժին եւ հայտնել, որ վիճաբանության ժամանակ հայրն աթոռով հարվածել է նրա գլխին, ինչի հետեւանքով վնասվածք է ստացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: