Սոցիալական ապահովության պետական ծառայության պետն ազատվել է պաշտոնից
SocietyՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արտակ Ղազարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Ղազարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի դեկտեմբերին: