Փոփոխվել են ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար սահմանված օրենսդրական պահանջները
SocietyԸնդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված իրավահարաբերությունները այսուհետ կկարգավորվեն ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016թ. հոկտեմբերի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներով:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օրենքներն ուժի մեջ են մտել սույն թվականի մայիսի 4-ից: Այսպիսով՝ ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ է առաջնորդվել վերոնշյալ օրենքներով սահմանված նոր պահանջներով:
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար մշակված 17 ենթաօրենսդրական ակտերից ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 13-ը: