«Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ». Բուքմեյքերների կարծիքը
SportԵվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալն» օգոստոսի 8-ին կհանդիպեն Եվրոպայի Սուպերգավաթի խաղում:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Արքայական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 2.05 գործակցով: Անգլիական ակումբի հաղթանակը ստացել է 3.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.30:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: