Գալաթասարայի նախագահ. Մենք աշխատում ենք Թուրանի տեղափոխության վրա
SportԹուրքական «Գալաթասարայի» նախագահ Դուրսուն Օզբեկը հասկացրել է, որ ակումբը մտադիր է պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանի հետ:
Ամենայն հավանականությամբ, թուրք ֆուտբոլիստը «Գալաթասարայում» հանդես կգա վարձակալական հիմունքներով:
«Արդան «Գալաթասարայի» երկրպագու է: Նա շատ է սիրում մեր ակումբը և պատրաստ է կրկին ծառայել մեզ:
Ցանկանում ենք, որ Արդան կարիերան ավարտի հենց «Գալաթասարայում»: Մենք աշխատում ենք նրա տեղափոխության վրա»,- նախագահի խոսքն է մեջբերում «AS»-ը: