Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Դիլիջանի սպանությունից
SocietyՕգոստոսի 5-ին Դիլիջանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է:
Հայկ Կյուրանյանը Դիլիջանում «Ջոնիկի տաղավար» կոչվող տարածքում կենցաղային հարցերի շուրջ վեճի էր բռնվել սպանված Արթուր Եգանյանի եւ նրա մտերիմների հետ: Վեճը կռվի էր վերածվել՝ դանակահարել էր Արթուրին, հետո հորը: Արթուր Եգանյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել էր:
Հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.