Չինաստանում հետցնցումներից տուժած հյուրանոցի փլատակների տակ կարող են մնացած լինել շուրջ 100 զբոսաշրջիկ
SocietyՉինաստանի հարավ-արևմուտքում այսօր տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո մասնակի փլուզվել է Սիչուան նահանգում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ գտնվելիս է եղել շուրջ 2000 մարդ:
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, երկրաշարժից հետո տեղի ունեցած հետցնցումներից տուժած Տյանան հյուրանոցից շտապ տարհանվել է 500 մարդ, սակայն փրկարարների համար բարդ է հասնել հյուրանոցին դրա՝ լեռնային դիրքում գտնվելու պատճառով:
Իր հերթին life.ru-ն նշում է, որ շուրջ 100 զբոսաշրջիկ կարող են մնացած լինել հյուրանոցի փլատակների տակ: