2016 թվականը գիտնականները ռեկորդային տաք են անվանել
SocietyՄոլորակի տարեկան միջին ջերմաստիճանը 0․77 է աստիճան է եղել, ինչը բարձր է 1961-1990 թվականների նորմայից․․․
Գիտնականները ամփոփել են 2016 թվականը։ Այն հերթական ռեկորդն է սահմանել։ Մոլորակի տարեկան միջին ջերմաստիճանը 0․77 է աստիճան է եղել, ինչը բարձր է 1961-1990 թվականների նորմայից։ Համապատասխան հաշվետվությունը հրապարակվել է Weather պարբերականում։
«Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի եւ Արկտիկայի, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, հարավային Ասիայի, Մերձավոր Արեւելքի մեծ մասում ու Ավստրալիայի հարավում անոմալ շոգ է եղել։ 2016 թվականին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել միայն Արգենտինայի հյուսիսում եւ մյուս երկրների հարեւան շրջաններում, Ավստրալիայի արեւմուտքում եւ Անտարկտիկայի որոշ հատվածներում»,-ասվում է հոդվածում։
Մասնագետների կարծիքով՝ ռեկորդային ջերմաստիճանի պատճառը մարդածին գործոնն է, մասնավորապես՝ ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումը։ Դրա պատճառներից է նաեւ Էլ Նինյո կլիմայական ֆենոմենը։