Ոսկետափում տղամարդը դաշտում աշխատելիս ուշագնաց է եղել, ավելի ուշ՝ մահացել
SocietyNEWS.am-ը գրում է.
Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տղամադը դաշտում աշխատանքներ կատարելիս ուշագնաց է եղել, ավելի ուշ հիվանդանոցում մահացել: NEWS.am-ին Վեդի ԲԿ-ից տեղեկացրին, որ տղամարդուն իրենց մոտ են տեղափոխել անգիտակից վիճակում, նրա վիճակը ծանր է եղել եւ որոշում է կայացվել տեղափոխել Երեւան:
Տղամարդը ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է: