Կոնտե. Մատիչի հեռանալը մեծ կորուստ է «Չելսիի» համար
SportԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» մեծ կորուստ է Անգլիայի չեմպիոնի համար:
«Մատիչը շատ լավ գիտե, թե ինչ եմ մտածում նրա մասին: Նա լավ ֆուտբոլիստ է, կարեւոր խաղացող «Չելսիի» համար, սակայն երբեմն մենք ստիպված ենք գնալ նման քայլի: Սա խենթ տրանսֆերային շուկա է: Մատիչի հեռանալը մեծ կորուստ է «Չելսիի» համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ Մատիչին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ: