ՖԱՖ-ն ուղեւորություն է կազմակերպում Ռումինիա - Հայաստան խաղին
SportՖԱՖ երկրպագուական շարժումն ավտոբուսային ուղեւորություն է կազմակերպում Ռումինիա – Հայաստան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղին, որը կկայանա սեպտեմբերի 1-ին Բուխարեստում:
Ուղեւորության ընթացքում երկրպագուները կայցելեն ռումինական գեղեցիկ քաղաքներ Սինաիա, Տրանսիլվանիա, կաջակցեն Հայաստանի հավաքականին նախախաղային մարզմանը: Ուղեւորությունը կընթանա հետեւյալ երկրներով՝ Վրաստան-Թուրքիա- Բուլղարիա-Ռումինիա:
Փաթեթը ներառում է`
- ավտոբուսի տոմս
- Թուրքիայի վիզա
- Ռումինիայի վիզա
- ապահովագրություն
- Հոսթել` 3 գիշեր Բուխարեստի կենտրոնում՝
- Ճանապարհի սնունդ
Փաթեթի արժեքը` 270 եվրո
Տեղերը սահմանափակ են, կազմակերպիչները խնդրում են շտապել դեսպանատուն մտնելու համար: Ամրագրման համար, ինչպես նաեւ այլ հարցերի դեպքում զանգահարել` 099 227788, 077 613936