Տանիքից նետված անչափահասի վիճակը կայուն ծանր է
SocietyNEWS.am-ը գրում է.
Էջմիածնում շենքի տանիքից հուլիսի 27-ին ցած նետված 15-ամյա աղջկա վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ աղջիկը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, առաջիկայում նրան վիրահատություն է սպասվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին, ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:15-ամյա Վ. Հ.-ն իրեն ցած էր նետել տանիքից, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր: