«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը հերքել է թմրաբիզնեսի հետ կապերը
SportԿատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը կասկածվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակություն ունենալու մեջ: Մեքսիկական «Ատլասի» 38-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է կասկածյալների ցուցակում, որի անդամներն աջակցություն են ցուցաբերել մեքսիկացի նարկոբարոն Ռաուլ Ֆլորես Էրնենադեսին: Ցուցակում հայտնվել են նաեւ Մարկեսի ֆուտբոլային դպրոցը, նրա բարեգործական հիմնադրամը, ինչպես նաեւ 21 մարդ եւ մեքսիկական 42 ընկերություն:
Ռաֆայել Մարկեսը հերքել է մեղադրանքը եւ նշել, որ իր փաստաբաններն արդեն զբաղվում են այդ գործով:
«Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ես մասնակից եմ հետաքննությանը, որն անցկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Ես կտրականապես հերքում եմ կազմակերպության հետ որեւէ կապ ունենալը: Հասկանում եմ ամբողջ պատասխանատվություն եւ սկսում եմ փաստերի հերքումն իմ փաստաբանների» հետ,- Մարկեսի խոսքը մեջբերում է ESPN GB-ն:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Մարկեսը «Բարսելոնայում» խաղացել է 2003-2010-ը: