Կլոպ. Չկա որևէ գին, որի դիմաց մենք պատրաստ ենք վաճառել Կոուտինյոյին
Sport«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ հայտարրել է, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», չի հեռանա ակումբից:
«Ֆինանսական տեսանկյունից սահմանափակում չկա, չկա գումար, որի դիմաց մենք պատրաստ ենք բաց թողնել նրան:
Մեր նպատակը լավագույն թիմն ունենալն է: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք պահել մեր տղաներին և ձեռք բերել նորերին: Այդպիսին է մեր ծրագիրը:
Այսօր մոլորակի վրա ոչ մի ֆուտբոլիստ անձեռնմխելի չէ: Տրանսֆերը պարզապես ժամանակի հարց է, և եթե դուք ունեք հնարավորություն, պետք է արձագանքել: Պետք է հարցեր տալ, իսկ արդյոք դուք ունե՞ք ժամանակ արձագանքելու համար: Բայց մենք չենք ցանկանում մտածել այդ մասին միայն մեկ թիմի հետարքրքության պատճառով: Մենք այդպիսի իրավիճակում չենք:
«Լիվերպուլն» այնպիսի ակումբ չէ, որը պետք է վաճառի ֆուտբոլիստների, և դա հստակ է: Այնպես որ, վերջիվերջո, նշանակություն չունի, թե որքան են նրանք վճարում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում «Sky Germany»-ն:
Ավելի վաղ մերսիսայդցիները մերժել են «Բարսելոնայի»` 25-ամյա բրազիլացու շուրջ երկրորդ առաջարկը. կատալոնացիները 85 մլն եվրո են առաջարկել` 15 մլն եվրո բոնուսով: