Յոթ ամսվա ընթացքում Մատենադարանն ընդունել է 60 հազարից ավելի այցելուի
CultureՄ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական Մատենադարան ինստիտուտը ընթացիկ տարվա 7 ամիսներին այցելել է 60 հազարից ավելի այցելուի: Ինչպես տեղեկացրեցին Մատենադարանից, ամեն ամիս այցելուների թիվն ավելացել է: Եթե հունվարին գրանցվել է 2 հազար 665 այցելու, փետրվարին` 3 հազար 310, ապա արդեն մայիսին` 14 հազար 145, հունիսին` 15 հազար 564, հուլիսին` 13 հազար 89:
2016 թվականին Մատենադարան այցելած անձանց թիվը կազմել է 91 հազար, 2015 թվականին 86 հազար 915: Այցելուների հիմանական մասը Ռուսաստանից է, երկրորդ տեղում Գերմանիան է, այնուհետև Իտալիան, Իսպանիան: Այցելուներ կան նաև Իրանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բալկանյան երկրներից, Չինաստանից և այլն: Այցելուների աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է: Զբոսաշրջիկները գալիս ես, թե զբոսաշրջային կազմակերպությունների նախաձեռնությամբ, թե առանձին, սակայն ավելի շատ՝ տուրիստական ընկերությունների նախաձեռնությամբ:
Մատենադարանում աշխատում են զբոսավարներ, որոնք մասնագիտացված են 6-7 օտար լեզվի գծով: Նախատեսվում է իրականացնել մի ծրագիր, որ այլ լեզուների տիրապետող գիտնականները ևս ժամանակ առ ժամանակ աշխատեն զբոսաշրջիկների հետ:
Մատենադարանում արդեն մի քանի տարի է՝ թվայնացման գործընթաց է իրականացվում: Այս ընթացքում արդեն 6 հազարից ավել ձեռագրեր թվայնացվել են, բայց դեռ հսկայական աշխատանք կա կատարելու, որովհետև Մատենադարանում պահվում են 20 հազարից ավելի են ձեռագրեր: