Եղիշե Մելիքյան. «Ստալը» կլինի Ուկրաինայի առաջնության առաջատարը
SportՈւկրաինական «Ստալի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատմել է իր ծրագրերի եւ աշխատելաոճի մասին:
«Իմ ինտենսիվ ու դինամիկ աշխատանքը փոխանցվում է ֆուտբոլիստներին: Շատ կարեւոր է, որ նրանք տեսնեն իմ հույզերը, ցանկությունը, նույնիսկ՝ ագրեսիվությունը. ի՞նչու եւ ոչ: Ինչպես աշխատում է մարզիչը, այնպես էլ աշխատում է ֆուտբոլիստը: Այդ ամենը փոխանցվում է: Իսկ ես սիրում է ինտենսիվ ու դինամիկ աշխատանք:
Ես գրեթե 40 տարեկան եմ: Եթե այդ տարիքում ես այդպես շարժվում եմ, ապա 18-19 տարեկանները պետք է լինեն ինձանից ավելի ինտենսիվ:
Ես դուխաթափ չեմ լինում: Դա այն պատճառով, որ վստահ եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք: Ապագայում մենք կդառնանք Ուկրաինայի առաջնության առաջատար, հնարավոր է՝ ոչ այս տարի կամ հաջորդ: Մեր նպատակն է, որ ոչ մի թիմի համար հեշտ չլինի «Ստալի» դեմ խաղում: Մեզ պետք է հարգեն: Ես մաքսիմալիստ եմ, եւ լինել ներքեւում չեմ ցանկանում: Վաղ թե ուշ իմ թիմի հետ կբարձրանամ վերեւ»,- Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանի խոսքը մեջբերում է «Террикон»-ը:.
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության չորրորդ տուրից հետո «Ստալը» 6 միավորով բաժանում է 5-6-րդ տեղերը: Եղիշե Մելիքյանն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Ստալը», իսկ մինչեւ այդ աշխատում էր ուկրաինական ակումբի երիտասարդական թիմում: