Բարսելոնայի կիսապաշտպանը մերժել է Նապոլիի առաջարկը
SportԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Նապոլին», որի ղեկավարությունը պատրաստ էր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «կապտանռնագույններին» վճարել մոտ 14 մլն եվրո,- գրում է «Football Espana»-ն` հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:
Չնայած, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պատրաստ չէ Սուարեսին բավարար խաղաժամանակ երաշխավորել և դեմ չէ վերջինիս հեռանալուն, միևնույն է, Դենիսը ցանկանում է ապացուցել, որ արժանի է հանդես գալ «Բարսելոնայի» կազմում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դենիս Սուարեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 26 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: