Ապագայում «Ստալ»-ը կդառնա Ուկրաինայի առաջնության առաջատարը. Եղիշե Մելիքյան
SportՈւկրաինական «Ստալ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Футбол 1» հեռուստաալիքին պատմել է իր աշխատելաոճի մասին: «Իմ ինտենսիվ, դինամիկ աշխատանքը փոխանցվում է ֆուտբոլիստներին: Շատ կարևոր է, որ նրանք տեսնեն իմ զգացողությունները, ցանկությունը և ինչու ոչ` ագրեսիվությունը: Ինչպես աշխատում է մարզիչը, այդպես էլ աշխատում է ֆուտբոլիստը: Ամեն ինչ փոխանցվում է:
Իսկ ես սիրում եմ ինտենսիվ և դինամիկ աշխատանքը: Գրեթե 40 տարեկան եմ: Եթե այս տարիքում ես այսպես եմ շարժվում, ապա 18-19 տարեկանները պետք է ինձնից էլ ավելի ինտենսիվ լինեն»,- ասել է Մելիքյանը՝ ավելացնելով, որ ինքը չի ընկճվում, քանի որ վստահ է՝ թիմը ճիշտ ուղու վրա:
«Ապագայում մենք կդառնանք Ուկրաինայի առաջնության առաջատարը: Հնարավոր է` ոչ այս տարի կամ մյուս տարվա ընթացքում: Մեր նպատակն այն է, որ ոչ մի թիմի համար հեշտ չլինի «Ստալ»-ի դեմ խաղում: Մեզ պարտավոր են հարգել: Ես մաքսիմալիստ եմ և չեմ պատրաստվում լինել ներքևում: Վաղ թե ուշ իմ թիմի հետ բարձրանալու եմ վերև»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը:
«Ստալ»-ում են հանդես գալիս Հայաստանի ընտրանու կիսապաշտպաններ Էդգար և Գոռ Մալաքյանները, 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը: