«Ստալը» հավաք կանցկացնի Հայաստանում
SportՈւկրաինական «Ստալը» հավաքականների խաղերի ժամանակ հավաք կանցկացնի Հայաստանում, գրում է dynamo.kiev.ua-ն՝ հղում անելով լրագրող Իգոր Բուրբասին:
«Ստալն» օգտակար կօգտագործի հավաքականների խաղերով պայմանավորված դադարը: Ուկրաինական ակումբն առաջին անգամ հավաք կանցկացնի Հայաստանում: Բացահայտում ենք նոր ուղղություններ»,- թվիթերյան էջում գրել է Իգոր Բուրբասը:
Հիշեցնենք, որ «Ստալի» գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը: Թիմում հանդես են գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Գոռ եւ Էդգար Մալաքյանները: