Երևանում ծեծի են ենթարկվել «Հաուզ» սրճարանի տերերը
Shamshyan.com-ը գրում է․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Հաուզ» սրճարանային համալիրում, ծեծկռտուք է տեղի ունեցել, որը տևել է մոտ 15 րոպե: Նշված վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել նշված սրճարանի սեփականատերեր, 46-ամյա Աշոտ Բեժանյանի և 42-ամյա Կարեն Բեժանյանի միջև:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ :