Երեւանում հայտնաբերվել է Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը
SocietyԵրեւանում Լեհաստանի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում քաղաքացի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Արմեն Հ.-ն բերման է ենթարկվել Երեւանի Բորյան փողոցի թիվ 1 հասցեից: 42-ամյա Արմեն Հ.-ն 2016 թվականի փետրվարի 15-ից Լեհաստանի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 118 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանքով: