ԱՊԼ. Գործող չեմպիոնի անակնկալ պարտությունը, այլ արդյունքներ
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Չելսին» սեփական հարկի տակ պարտվեց «Բերնլիին» 2:3 հաշվով:
14-րդ րոպեին Գարի Կեհիլը վտանգավոր սահընկումի պատճառով հեռացվեց խաղադաշտից: Առաջին խաղակեսի միջնամասում Լոութոնն աջ եզրից գնդակն ուղարկեց «Չելսիի» տուգանային հրապարակ, որտեղ Սեմ Վոուքսը մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:
39-րդ րոպեին Կորկը փոխանցում կատարեց Ուորդին, ով դուրս եկավ մրցակցի տուգանային հրապարակ ձախ եզրից և դիպուկ հարված կատարեց սուր անկյունից: Չորս րոպե անց գլխի հարվածով Վոուքսը դարձավ դուբլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսի միջնամասում Վիլիանի փոխանցումից հետո Ալվարո Մորատան գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: 81-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը խաղադաշտի կենտրոնում սահընկում կատարեց և նույնպես հեռացվեց խաղադաշտից:
7 րոպե անց Մորատայի փայլուն փոխանցումից հետո Դավիդ Լուիզը հաշիվը դարձրեց 2:3:
«Չելսի»-«Բերնլի»` 2:3
Գոլերը` Մորատա (69), Լուիս (88) - Վոուքս (24, 43), Ուորդ (39)
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Վեսթ Բրոմվիչ»-«Բորնմութ»` 1:0
Գոլը` Հեգազի (31)
«Էվերթոն»-«Սթոք Սիթի»` 1:0
Գոլը` Ռունի (45+1)
«Սաութհեմփթոն»-«Սուոնսի»` 0:0
«Կրիստալ Փելաս»-«Հադերսֆիլդ»` 0:3
Գոլերը` Ուորդ (23, ինքնագոլ), Մունյե (26, 73)