Զիդանը հաստատել է Ռեալի հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգելու տեղեկությունը
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է լրագրողներին, որ նա իրոք երկարաձգել է իր պայմանագրի ժամկետն «արքայական ակումբի» հետ:
«Այո, ես երջանիկ եմ, սակայն դա ոչինչ չի նշանակում: Կարող եմ «Ռեալի» հետ 10 կամ 20 տարվա ժամկետով պայմանագիր կնքել` միաժամանակ հասկանալով, թե ինչ է նշանակում «Ռեալում» աշխատելը: Մեկ տարի հետո կարող եմ այստեղ չլինել:
Գնահատում եմ ակումբի կողմից իմ հանդեպ վստահությունը: Մեր նպատակները միշտ նույնն են. ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «AS»-ը:
Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տեղեկություններով` Զիդանի և «Ռեալի» միջև կնքված պայմանագիրը նախատեսված է 3 տարով: