Մալաքյան եղբայրներն ու Գեղամ Կադիմյանը խաղացին իրար դեմ
SportՖուտբոլի Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում Եղիշե Մելիքյանը գլխավորած «Ստալը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Պոլտավայի «Վորսկլային»: Հյուրերը հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը «Ստալի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ նրա եղբայր Գոռը մեկնարկային կազմում հանդես եկավ 86 րոպե: Գեղամ Կադիմյանը «Վորսկլայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 74-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Վորսկլան» 10 միավորով բարարձացավ երկրորդ տեղ, իսկ «Ստալը» 6 միավորով բաժանում է 5-6-րդ տեղերը: