«Բեշիկթաշը» շարունակում է ուժեղացնել կազմը
SportԻտալական «Ինտերի» չիլիացի պաշտպան Գարի Մեդելը տեղափոխվել է Ստամբուլի «Բեշիկթաշ», հայտնում է ակումբի կայքը:
30-ամյա ֆուտբոլիստը թուրքական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Transfermarkt-ը Մեդելի տրանսֆերը գնահատում է 3 միլիոն եվրո:
Այս ամռանը «Բեշիկթաշին» միացել էին նաեւ «Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն:
Հիշեցնենք, որ «Բեշիկթաշում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: