Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես են կենդանակերպի նշաններն իրենց դրսևորում հարաբերություններում

Soulpost.ru-ն ներկայացրել է, թե ինչպես են կենդանակերպի նշաններն իրենց դրսևորում հարաբերություններում:

Աղեղնավոր։ Կին Աղեղնավորը կարող է լինել իր ամենավատ թշնամին ու ամենամեծ քննադատը, բայց նա երբեք նույն կերպ չի վարվի ձեզ հետ։ Նա կօգնի բացահայտել ձեր ամբողջ պոտենցիալը։ Կին Աղեղնավորը նվիրված է, մշտապես մտածում է մյուսների մասին։ Վստահությունը չափազանց կարևոր է Աղեղնավորի համար. հենց վստահեք նրան, նա ընդմիշտ կնվիրվի ձեզ։ Աղեղնավորի սերը սահմաններ չունի. նա պատրաստ է ուրախությամբ ձեզ նվիրել իր սիրտը։ Աղեղնավորը միշտ մտածում է այն մասին, թե ինչպես են իր գործողություններն ազդում մյուսների վրա։ Նրանք անանցանելի պատ են կառուցում իրենց սիրտ տանող ճանապարհին, բայց հենց անցնեք այդ պատի միջով, նա առհավետ ձերը կդառնա։

Ձկներ։ Սկզբնական շրջանում չափազանց ամաչկոտ են։ Ձկները կվանեն ձեզ, բայց դրանում ինչ-որ հետաքրքիր բան կգտնեք։ Երբ ճանաչեք Ձկներին, կզգաք, թե որքան լավ մարդիկ են։ Կենդանակերպի նշանների շարքում Ձկները միակն են, ում կարող եք վստահել ավելի, քան ինքներդ ձեզ։ Նրանք միշտ ձեր կողքին կլինեն ու կաջակցեն ձեզ։ Ձկները մարդկանց մասին դատողություններ անում են՝ ելնելով նրանց գործողություններից, և ոչ թե՝ խոսքերից։ Նրանք հեշտությամբ հասկանում են, երբ նեղսրտած եք, նույնիսկ, եթե փորձում եք թաքցնել դա։ Ձկներն ամենազգացմունքային կանայք են, այդ պատճառով էլ ամենաքիչն են ցանկանում վնասել մյուսներին։ Եթե Ձկները մեղավոր են, նրանք առաջինն են ներողություն խնդրում և փորձում են շտկել իրավիճակը։

Այծեղջյուր։ Պերֆեկցիոնիստ են։ Հարաբերություններում ևս փորձում են անել հնարավոր ամեն բան և հնարավորինս լավ։ Միշտ գերակայում են, պաշտպանում զուգընկերոջը, լսում։ Սիրելի մարդիկ Այծեղջյուրի համար առաջին տեղում են։ Այծեղջյուրին  հասկանալը բավական բարդ է, քանի որ նրանք շատ լավ թաքցնում են սեփական զգացմունքները։

Կշեռք։ Կենդանակերպի նշանների շարքում ամենաբարին են։ Հարաբերություններում փորձում են խուսափել կոնֆլիկտներից։ Փորձում են երջանիկ ու դրական լինել, բայց երբ ինչ-որ բան իսկապես նեղացնում է նրանց, նրանք դա զգում են ամբողջ էությամբ։ Զուգընկերոջ պահանջները սեփականից վեր են դասում։ Կշեռք կանայք շփվող են, բայց չեն սիրում, երբ իրենց խանդում են։ Զայրույթի ժամանակ կարող են ասել բաներ, որոնց համար հետագայում կզղջան։

Երկվորյակներ։ Երկվորյակների բնավորությունը երկակի է. մի կողմից՝ նրանք ուրախ են ու շփվող, մյուս կողմից՝ փակ ու բացասական։ Հարաբերություններում միշտ փորձում են թաքցնել սեփական բնավորության մութ կողմերը։ Երկվորյակների համար վստահությունը սրբություն է։ Հենց դավաճանեք նրանց, նրանք կլքեն ձեզ՝ առանց մտածելու երկրորդ հնարավորություն ընձեռելու մասին։ Երկվորյակները սիրում են ամբողջ սրտով, ամբողջ սրտով զգում են ցավը, բայց երբեք ցույց չեն տա, որ տառապում են։

Ջրհոս։ Որպես կանոն՝ կենդանակերպի նշանների շարքում ամենակրքոտն են։ Հաճախ են խույս տալիս հարաբերություններից, քանի որ գնահատում են սեփական անկախությունը, բայց եթե կարողանաք Ջրհոսին ստիպել պատասխանատվություն ստանձնել, նա ողջ կյանքում ձերը կլինի։ Ջրհոսի լավագույն հատկություններից մեկն այն է, որ զուգընկերոջ թերություններն ընկալում են՝ որպես երևույթներ, որոնցով կարելի է հիանալ։ Միևնույն ժամանակ՝ Ջրհոսները տանել չեն կարողանում իրենց թույլ տեղերը նշելը։ Ամենաբարդը Ջրհոսին սովորեցնելն է սիրել ինքն իրեն։ Նրանք կարող են ամենից շատ սիրել ձեզ, բայց երբեք այդպիսի սեր չեն զգա իրենց հանդեպ։ Ջրհոսները շատ են մտածում, վերաիմաստավորում ամեն ինչ, այդ պատճառով էլ հաճախ եք ստիպված լինելու ձեր հարաբերությունների զարգացման նոր սցենարներ լսել։ Նրանց հասկանալու բանալին համբերությունն է։

Առյուծ։ Անհույս ռոմանտիկներ են, ովքեր անիրական սպասումներ ունեն։ Չնայած ամեն ինչ կանեն սիրելիի համար, նրանց գրավում են մարդիկ, ում հետ դժվար թե կարողանան երկար ճանապարհ անցնել։ Հաճախ են հիասթափվում՝ ամեն ինչ տալով մարդու, ով դա չի գնահատում։ Արդյունքում՝ հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Անիրական սպասումները հոգեկան ապրումների հետևանք են դառնում։ Առյուծներին միշտ գրավում են սխալ մարդիկ, բայց նրանք երբեք չեն փոխվում՝ ամեն անգամ կրկնելով նույն սխալը։ Երբեք չեն լսում ընկերների խորհուրդները, երբ խոսքը սիրո հարցերին է վերաբերում, և շարունակում են սխալներ թույլ տալ։

Խեցգետին։ Իսկապես ոսկե սիրտ ունեն, որը բաց է բոլորի համար, սակայն սիրային հարաբերություններում հիասթափություն են առաջացնում և ցավ պատճառում։ Դա է պատճառը, որ հաճախ են վանում մարդկանց։ Որևէ մեկին չեն վստահում՝ բացի իրենցից. այդ պատճառով էլ նրանց համար հարաբերությունները բավական բարդ են։ Նրանք ցանկանում են նվիրել իրենց անսահման սերը, բայց վախենում են ապրումներից։ Խեցգետինների համար որոշումների կայացումը բավական բարդ է։ Իրականում Խեցգետինները շատ հոգատար են, նույնիսկ, եթե ձևացնում են, թե ոչինչ չեն անում։

Ցուլ։ Հարաբերություններ ստեղծելը Ցուլերի համար ամենաբարդն է։ Նրանք ունեն սեփական կյանքը, որից գոհ են։ Հեշտությամբ կարողանում են սրտեր կոտրել։ Նրանք ամեն ինչ անում են իրենց տեմպին համապատասխան, և, եթե ճնշում եք գործադրում նրանց վրա, նրանք կփախչեն ձեզանից։ Սառնասիրտ են, և, երբ հարաբերություններն ավարտվում են, այլևս երբեք երկրորդ շանս չեք ունենա։ Անկախ են։

Խոյ։ Խոյերը շուտ են սիրահարվում, ինչը վախեցնում է դիմացինին։ Խոյերը սիրում են ղեկավարել ամեն ինչ և բոլորին, ինչը զայրացնում է շատ տղամարդկանց։ Խոյերի ուժը կարող է գրավել տղամարդկանց, բայց նաև կարող է վանել։ Խոյերը կամակոր են, բայց երբ ճանաչեք նրանց, կհասկանաք, որ չափազանց զգացմունքային են։ Նրանք ուղիղ են, սուր լեզու ունեն։

Կույս։ Քննադատական մոտեցում ունեն սեփական անձի նկատմամբ, ինչը բարդացնում է հարաբերությունները։ Իրենց երբեք բավական լավը չեն համարում նրա համար, ում հետաքրքրում են։ Չափազանց խանդոտ են, ինչը հասցնում է հարաբերությունների ավարտի։ Պերֆեկցիոնիստ են, այդ պատճառով սկսում են քննադատել իրենց և տանջել, երբ անհաջողություն են ունենում։ Դժվար է նայել, թե ինչպես է ինքն իրեն ոչնչացնում մարդը, ում սիրում եք։

Կարիճ։ Կենդանակերպի նշանների շարքում ամենաանկանխատեսելին են։ Հարաբերություններում ղեկավարում ու վերահսկում են ամեն ինչ։ Սառն են, անսիրտ, կասեն այն ամենը, ինչ մտածում են, չեն զսպի սեփական արտահայտությունները։ Վիճելիս անխիղճ են։ Եթե նույնիսկ մեկ անգամ սխալ եք թույլ տվել, Կարիճների համար այլևս գոյություն չունեք։ Կարիճներն անկանխատեսելի են. երբեք չեք կարող իմանալ՝ նա կկանգնի ձեր կողքի՞ն, թե՞ պարզապես կոչնչացնի ձեզ։ Կենդանակերպի նշանների շարքում ամենադժվարն են սիրահարվում։ Բայց հենց դա տեղի ունենա, կլինեք միակն ու անկրկնելին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri