Օգոստոսի 14-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն, տեղումներ չեն կանխատեսվում
SocietyՕգոստոսի 14-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 14-ին, 18-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ին էապես չի փոխվի, 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Հանրապետության տարածքում՝

Երևանում՝
