Օբամեյանգը լքել է «Բորուսիայի» մարզումը
SportԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը լքել է գերմանական ակումբի մարզումը դրա մեկնարկից 30 րոպե հետո: Պաշտոնական վարկածով՝ Օբամեյանգը թեթեւ մրսածություն ունի:
Football Italia-ն գրում է, որ «Բորուսիայի» մարզչական շտաբը 28-ամյա ֆուտբոլիստին պատժել է նրա հայտարարության համար: Նախօրեին Օբամեյանգը հայտնել է, որ կցանկանար վերադառնալ իտալական «Միլան», որի համակարգում եղել է 2008-2011-ը:
«Ցանկանում եմ վերադառնալ «Միլան», սակայն նրանք քնած են: Երազում եմ, որ «Սան Սիրո» ստադիոնի հաղորդավարը բղավի իմ անունը 7 համարի ներքո»,- «Ինստագրամում» գրել էր Օբամեյանգը՝ պատասխանելով երկրպագուների հարցերին: