Football Italia. Բարսելոնան հրաժարվել է Դիբալային գնելու մտքից Մեսսիի պատճառով
SportԿատալոնական «Բարսելոնան» հրաժարվել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը գնելու մտքից,- վստահեցնում է «Football Italia»-ն:
Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբի ղեկավարությունը կապնվել է արգենտինացու հետ և հաղորդել, որ հարձակվողը չի մտնում ակումբի տրանսֆերային ծրագրերի մեջ, քանի որ նա «չի համապատասխանում» Լիոնել Մեսսիի խաղային ոճի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույնները» պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «ծեր սինյորային» վճարել 120 մլն եվրո:
Հիշեցնենք, որ արգենտինացին վերջերս երկարաձգել էր իր պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ մինչև 2022 թվականը: