«Խոսրովի անտառ»-ում հրդեհի մարմանն աջակցելու համար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի գործընկերոջը
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից, ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ: