Yerevan, 16.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ճի՞շտ է, որ մարդու նկարով կարող են թուղթուգիր անել

Lifestyle

Արդեն երկրորդ հարյուրամյակն է գոյություն ունի պատկերման խիստ վտանգավոր համակարգ՝ լուսանկարը: Մարդիկ հաճույքով լուսանկարում են իրենց ընկերներին ու հարազատներին, երեխաներին ու սիրելիներին: Սակայն այդուհանդերձ հաճախ մտքերով չեն էլ անցկացնում, որ լուսանկարը հզոր զենք է մեզ վնասել ցանկացող մարդու ձեռքին:

Ցանկացած լուսանկարի վրա արձանագրվում են ոչ միայն ձեր գծերը, այլև ձեր էներգետիկան, աուրան: Լուսանկարներն անտեսանելիորեն կապված են ձեզ հետ, որտեղ էլ դուք լինեք: Ուստի դրանց հետ պետք է խիստ զգույշ լինել: Եթե ձեր լուսանկարն ընկել է փորձառու մոգի ձեռքը, նա կարող է դրա հետ անել բացարձակապես ամեն ինչ այնպես, ինչպես դիմանկարներով, ֆիգուրներով, մոմե տիկնիկներով:
Պատկերի միջոցով մարդուն կարելի է ներշնչել որոշակի զգացմունքներ, նրան մղել ծրագրավորված արարքների, նրա վրա հիվանդություն բերել և անգամ զրկել կյանքից:
Լուսանկարներից մարդու մասին շատ բան կարելի է իմանալ, կանխագուշակել նրանց ապագան, ինչպես նաև ճշտել նրանց հետ հարաբերությունները: Որոշ ներգործություն լուսանկարի վրա, և մարդ կհաշտվի ձեզ հետ կամ կվիճի, կսիրի կամ կդադարի սիրելուց... Ամենագլխավորը որոնելով գտնել այն թելը, որը տանում է պատկերից դեպի մարդը:

Վերջին շրջանում, ի տարբերություն անցյալի, դա այնքան էլ դժվար չէ: Բանն այն է, որ նախկինում լուսանկարները լավ պաշտպանված էին: Դրանց ստեղծման համար օգտագործում էին արծաթի աղեր, ինչը ամբողջությամբ մեկուսացնում էր արտաքին ներգործությունից: 

Բայց տեխնոլոգիան փոփոխություն կրեց, և մարդու և նրա լուսանկարի միջև կապը այսուհետև դարձավ անխզելի:
Գոյություն ունեն բազմաթիվ կանոններ, որոնք պետք է պահպանել իր և իր հարազատների վրա անախորժություններ չբերելու համար:

* Նորածինններին հարկավոր է որքան հնարավոր է քիչ լուսանկարել և չի կարելի լուսանկարները ուրիշին ցույց տալ, որովհետև փոքրիկների էներգետիկան դեռևս շատ թույլ է պաշտպանված, նրանք ենթակա են ցանկացած ներգործության:
* Չարժի պահել իր տանը ձեր չարակամի կամ թշնամու լուսանկարը, անգամ մահացած:
* Լուրջ վտանգ են թաքցնում արյունակից հարազատների լուսանկարները: Միայն մաքուր սիրո խողովակը, որը ձեզ կապում է լուսանկարում պատկերված հարազատ մարդու հետ, չի կարող բացել մեր աշխարհ հանդերձյալ աշխարհի երևույթների ելքը: Բայց եթե դուք հարազատների հետ կոնֆլիկտի մեջ եք, սպասեք անախորժություններ: Օրինակ՝ պատից կախված մահացած աներոջ լուսանկարը ամուսինների միջև վիճաբանության ժամանակ կարող է իր աուրայով շատ ուժեղ ազդել փեսայի ճակատագրի վրա:
* Պետք է ուշադիր վերաբերվել ամեն կարգի տեսարժան վայրերի ֆոնին «ի հիշատակ» արված լուսանկարներին: Հուշարձանի աուրան կապի ուղղակի խողովակ է բացում այն անձի հոգու հետ, որին նվիրվում է:
* Չի կարելի լուսանկարվել գերեզմանների ֆոնին, լուսանկարի հետ դուք վտանգում եք ձեր տուն մտցնել ուրիշի աուրան:
* Բացի այդ, մի՛ լուսանկարվեք այն վայրերում, որոնք ձեզ թվում են կամ իրականում չարագույժ, ոչ բարի, տարօրինակ են թվում:

Լուսանկար տապանաքարի համար

Պատահում է, մարդը մահանում է, և ազգականներն ալբոմում ընտրում են լուսանկար հուշարձանի համար: Հաճախ այդպիսին չի գտնվում, ու կան միայն խմբակային լուսանկարներ: Երբ պատկերը վերալուսանկարում են, ապա հաճախ մնում է այն մարդու մարմնի մի մասը, որը դեռ ողջ է: Ու ահա դիպվածի բերումով կենդանի մարդու էներգետիկան տեղափոխվում է գերեզմանոց: Շատերը դրանից հետո հիվանդանում են և մահանում չիմանալով հիվանդության բուն պատճառը: Ի՞նչ անել: Նախ հարկավոր է ներկով ծածկել հանգուցյալի կողքը ձեր պատկերը: Ապա եկեղեցում պատվիրել մաղթանքներ. հանգուցյալին ողորմի տալով, իսկ իր համար առողջություն (հերթով), և այսպես յոթ շաբաթ: Ողորմություն բաժանել երեք եկեղեցում: Տարվա ընթացքում պահպանել բոլոր պասերը: Երեք տարի գերեզմանոցում չլինել, ծնողների օրը ննջեցյալներին հիշատակել միայն տանը:

Ծակված լուսանկար

Քիչ չեն դեպքերը, երբ լքված կանայք (հազվադեպ ամուսինները) որպես վրեժ լուսանկարի վրա դավաճանի աչքերը, ձեռքերը, ոտքերը կամ մարմինը ծակծկում են: Երբեմն նույնն անում են երեխաները չարաճճիությունից դրդված: Այսպիսով և առաջինները, և երկրորդները մարդու վրա թուղթ ու գիր են անում:
Ի՞նչ անել: Այն ինքնուրույն բուժել ավելի լավ է չփորձել, կարող են լինել թուղթ ու գիրը սխալ քանդելու տարբեր հետևանքներ: Մարդ կարող է լրիվ կուրանալ, նրա վերջույթները թմրում են կամ կաթված է ստանում: Ամենաճիշտ ելքը հեքիմներին դիմելն է, որոնք բուժում են աղոթքներով: Ի դեպ, նույնը պետք է անել և այն դեպքում, եթե կասկածում եք, որ ձեր այս կամ այն լուսանկարն օգտագործվել է թուղթ ու գիր անելու համար (պարտադիր չէ, որ այն ծակված է): Որոշ մարդիկ լուսանկարները տանում են եկեղեցի, բայց ոչ բոլոր եկեղեցիներում են զբաղվում այն աղոթելով:

Կտրած լուսանկար

Եթե դուք հայտնաբերել եք ձեր կտրված կամ պատռված լուսանկարը, ապա նախևառաջ անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք ամբողջ լուսանկա՞րն է պատռված և գտնվում է այդտեղ: Սովորաբար թուղթ ու գիր անող մարդը լուսանկարի կեսը չի պատռում, այլ թողնում է իրեն կամ թաղում հողի մեջ: Դա նշանակում է, որ թուղթ ու գիր է արված մահվան համար: Ի՞նչ անել: Պետք է ճաշից հետո կանգնել գերեզմանոցի մուտքի մոտ: Սպասեք, մինչև անցնի թաղման թափորը: Չմտնելով գերեզմանի տարածություն արտասանեք «Հայր մերը»: Ու լուռ հետ դարձեք: Մեկ այլ դեպք, երկու մարդ վիճել են կամ բաժանվել են և սկսում են պատռել զույգ լուսանկարները: Դա ցանկալի չէ անել, քանի որ դուք ամեն դեպքում վարակվում եք ձեր ներկայիս թշնամու կենսադաշտով, և այն սկսում է բացասաբար ազդել ձեր կյանքի ու ճակատագրի վրա: Ավելի լավ է լուսանկարը թողնել ինչպես կա, հատկապես եթե դրանց վրա դուք երջանիկ տեսք ունեք:

Անպիտան լուսանկարներ

Եթե ուզում եք ազատվել այս կամ այն լուսանկարներից (հատկապես այն դեպքում, երբ դրանցում պատկերված մարդիկ ձեզ համար տհաճ են կամ նրանց հետ կապված են ոչ լավ հիշողություններ), ապա նախ պետք է կատարել հետևյալ ծեսը: Բոլոր լուսանկարները հավաքեք մի կույտի մեջ, դրեք դեմքով դեպի ներքև, փաթաթեք լաթի մեջ և պահեք պահարանի մութ անկյունում, այնպես, որպեսզի ոչ ոք այնտեղ չմտնի և չբացի: Մոտավորապես կես տարուց լուսանկարները կարելի է այրել, որպեսզի վերջնականապես խզեք կապը այն անձանց հետ, որոնց մասին դուք այլևս չեք ուզում իմանալ:

Լուսանկար ի նշան երջանկության

Վերջում մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն հաջողության հասնել և խուսափել կյանքում անախորժություններից

1. Որպեսզի ձեր կարիերան հաջող լինի, հոգ տարեք, որպեսզի տարբեր փաստաթղթերում լուսանկարները հաջող լինեն:
2. Մի՛ պահեք այն լուսանկարները, որոնց վրա դուք ինքներդ ձեզ դուր չեք գալիս: Դրանք էներգետիկ վամպիրների պես դուրս են քաշում ձեր դրական էներգիան:
3. Չափից ավելի շքեղ շրջանակը թուլացնում է լուսանկարում պատկերված մարդկանցից եկող դրական էներգիան:
4. Լուսանկարները պետք է դնել լավ լուսավորված, բաց տեղում, այդ ժամանակ ոչինչ չի խանգարի ձեր տանը դրական էներգիայի տարածմանը:
5. Երբ ձեզ լուսանկարում են, ժպտացեք, մտածեք լավ բաների մասին:
6. Երբեք լուսանկարը մի՛ կախեք պահարանների, գրադարակների միջև կամ որմնախորշում: Լուսանկարը պետք է ունենա անձնական տարածք, որն ավելի լավ է չխանգարել: Պատկերի եզրից մինչև մյուս առարկաները եղած լավագույն հեռավորությունը 20 սմ է:
7. Եթե զգում եք, որ ձեր կյանքը մտել է հաջողակ շրջան, գործերը կարգավորվում են, աշխատեք քիչ լուսանկարվել:

 աղբյուր՝ «Հրե գունդ» շաբաթաթերթ

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive