«Արտաքին էական լարվածություն հասրակաության մեջ չեմ տեսնում». հոգեբան
SocietyԱյսօր լրագրողների հետ զրուցում հոգեբան Սամվել Խուդոյանը, խոսելով հատկապես ամռանը ու վերջին շրջանում ՀՀ-ում տեղի ունեցած դանակահարությունների, բռնությունների, ընտանեկան վիճաբանությունների մասին, նշեց, որ հակաօրինական քայլերին գնալու պատճառները երկուսն են. «Կարեւոր գործոնները երկուսն են. այն սթրեսը, որի տակ կատարվում է այդ հանցագործությունը, քայլը, եւ այն անձը, որը կատարում է այն»:
Ինչպես նշեց հոգեբանը. «Հանցագործություն կատարած անձանց բնութագրերը. դրանք հիվանդագին կերպով բնավորությունները սրված մարդիկ են: Դեպրեսիվ վիճակները, անքնությունը նույնպես կարող են նպաստել այս տեսակ ագրեսիվության»,- աաց նա՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են նման դեպքերը տեղի ունենում հատկապես ամռանը:
«Երբ շատ շոգ է լինում, ջերմաստիճանը նորմայից բարձրանում է, այդ ժամանակ ագրեսիվության աճը բարձրանում է: Դա, իհարկե որոշիչ դեր չի խաղում, սակայն ստեղծում է նպաստավոր պայմաններ»,- նկատեց բանախոսը՝ հավելելով, որ ամառը հանգստի շրջան է, սակայն շատերը պարզապես չեն գնում հանգստի. «Այն մարդիկ, ովքեր մշտապես գնում են հանգստի, վերջին աշխատանքային օրերին չեն ուզում աշխատել, լինում են գերհոգնած: Գերհոգնածությունը կարող է ստրեսոգեն լինել, կողմնակի արդունք հանդիսանա, որն էլ կարող է նպաստել մարդու ագրեսիվության բարձացմանը: Արտաքին էական լարվածություն հասրակաության մեջ չեմ տեսնում»: