«Կարաս»-ից գողացել են լեյկոզով հիվանդ երեխաների համար հավաքվող գումարի տուփը (տեսանյութ)
Society«Կարաս» սննդի ցանցի Facebook-յան էջում գրված է. «ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾԵԼ
Լեյկոզով հիվանդ երեխաների համար Կարասի բոլոր մասնաճյուղերում տուփեր կան դրված, որտեղ հաճախորդները գումար են գցում երեխաների բուժման նպատակով։
Այսօր մի անգութ "ՄԱՐԴ" Կայարանի մասնաճյուղից գողացել է հիվանդ երեխաների տուփը․․․
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են գողության կադրերը։
Շնորհակալ կլինենք, որ օգնեք գտնել այս "ՄԱՐԴՈՒՆ"»: