Թուրքական մեկ այլ ակումբ ցանկանում է «Բեշիքթաշից» վարձակալել Արաս Օզբիլիսին
SportԹուրքական «Սիվասսպոր» ֆուտբոլային ակումբը ցանկանում է երկրի չեմպիոն «Բեշիքթաշից» վարձակալել հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը, որն Օզբիլիսին անվանել է հաջողակ ու փորձառու մարզիկ:
«Բեշիքթաշի» ղեկավարությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս լուրը, սակայն սպասվում է, որ մոտ օրերս Օզբիլիսի տրանսֆերի հարցը հստակություն ձեռք կբերի:
Ծնունդով Ստամբուլից 27-ամյա հայ Արաս Օզբիլիսը Թուրքիայի չեմպիոն թիմի կազմում անցկացրել է 4 հանդիպում, խաղացել ընդհանուր հաշվով 210 րոպե: