Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը
SocietyԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից օգոստոսի 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը։
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 6 դեպք:
Բացահայտվել է գողության 6, խարդախության 5, անձի առևանգման և խուլիգանության 2-ական, պաշտոնական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: