Հիդրոօդերևութաբանության ծառայությունը կարկտաբեր ամպեր է վնասազերծել Վայոց ձորում և Շիրակում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 5 կայանքից Վայոց ձորի մարզի Ռինդ, Աղավնաձոր, Արենի համայնքների տարածքներում օգոստոսի 15-ին, ժամը 18:13-ից մինչև 18:24-ը ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 306 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, օգոստոսի 15-ին, ժամը 16:08-ից մինչև 16:23-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքից Շիրակի մարզի Քեթի համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 240 կրակոց: