ՉԼ որակավորման փուլ. Լիվերպուլն առաջին խաղում ուժեղ գտնվեց Հոֆենհայմից
SportՉեմպիոնների լիգայի որակավորման փլեյ օֆ փուլում գերմանական «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունեց անգլիական «Լիվերպուլին» և պարտվեց 1:2 հաշվով:
Առաջին խաղակեսի սկզբնամասում տանտերերը կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն նշանակված 11 մետրանոցից Անդրեյ Կրամարիչի հարվածը հետ մղեց Սիմոն Մինյոլեն:
35-րդ րոպեին «Լիվերպուլի» կիսապաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդը տուգանային գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: 74-րդ րոպեին անդրադարձի պատճառով «Հոֆենհայմի» պաշտպան Հովարդ Նորդթվեյթը դարձավ ինքնագոլի հեղինակ:
87-րդ րոպեին «Հոֆենհայմը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Մարկ Ուտը շեշտակի հարվածով գրավեց «մերսիսայդցիների» դարպասը:
Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին:
«Հոֆենհայմ»-«Լիվերպուլ»` 1:2
Գոլերը` Ուտ (87) - Ալեքսանդեր-Արնոլդ (35), Նորդթվեյթ (74, ինքնագոլ)