Հայաստանի երեք լողորդներ կմասնակցեն պատանիների աշխարհի առաջնությանը
SportՀայաստանի լողի պատանեկան հավաքականն օգոստոսի 23-ից 28-ը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում կմասնակցի պատանիների աշխարհի առաջնությանը:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Լողի հայկական դաշնության նախագահ Մեսրոպ Հովսեփյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ մրցավայր մեկնելու են մեր լավագույն պատանի լողորդները՝ Արթուր Բարսեղյանը (50 եւ 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ), Վարսենիկ Մանուչարյանը (50 եւ 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ) եւ Անի Պողոսյանը (50 եւ 100 մ. ազատ ոճ, 50 մ. թիկնալող):