Սլովակիայի Գավաթ. Վահան Բիչախչյանի գոլը նպաստել է Ժիլինայի հաղթանակին
SportՍլովակիայի Գավաթի ընթացիկ խաղարկության 1/64 եզրափակչում «Ժիլինան» հյուրընկալվեց «Դոբրա Նիվային»: Խաղն ավարտվեց «Ժիլինայի» գերջախջախիչ հաղթանակով` 7:0:
«Ժիլինայի» կազմում խաղին մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով Գյումրիի «Շիրակից» Սլովակիա տեղափոխվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել իր նոր թիմի հայտացուցակում:
Երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո և մեկ րոպե անց դարձավ գոլի հեղինակ: Այսպիսով, «Ժիլինան» դուրս եկավ Սլովակիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Զավազնա Բորուբայի» հետ: