Դնեպր քաղաքում տեղի կունենա Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը
SocietyՈւկրաինայի Դնեպր քաղաքում օգոստոսի 22-ին տեղի է ունենալու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման և զանգերի ու խաչերի տեղադրման արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, վկայակոչելով «AnalitikaUA.net»-ը, եկեղեցուն կից կբացվի նաև աղբյուր-հուշարձան:
Արարողությունը կիրականացնի Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկ Հովհաննիսյանը: