Հայտնի է, թե որքան վնասվածքի պատճառով բաց կթողնի Լուիս Սուարեսը
SportԿատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի Սուպերգավաթի համար Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղում:
Այսպիսով, Սուարեսը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 4 հանդիպում: Նա նաև Ուրուգվայի հավաքականի կազմում չի մասնակցի նաև ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Արգենտինայի և Պարագվայի հետ խաղերին: