ՀՀ առողջապահության նախարարին կից երիտասարդ մասնագետների խորհուրդը գումարել է անդրանիկ նիստը
SocietyԿայացել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կից երիտասարդ մասնագետների խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով.
Անդրադառնալով օրակարգում ընդգրկված հարցերին` նախարարը կարևորել է երիտասարդ մասնագետների խորհրդի դերը առողջապահաության ոլորտի զարգացմանն ուղղված գերակա ծրագրերի իրականացման գործում։
Այնուհետև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման հանձնաժողովի ղեկավար Հարություն Մանգոյանի մասնակցությամբ քննարկվել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Խորհրդի ղեկավարի տեղակալ Զավեն Քոլոյանը ներկայացրել է երիտասարդ մասնագետների մոտեցումներն ու նպատակին հասնելու տեսլականը։ Ակտիվ բանավեճից հետո խորհրդի անդամներն առաջարկել են առանձին քննարկումների արդյունքում հստակեցնել իրենց մասնակցության ուղղություններն ու ձևաչափը, ինչպես նաև հանդես գալ նոր առաջարկներով։
Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերի 25-26-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական ֆորումի կազմակերպչական աշխատանքներին։
Լևոն Ալթունյանն հորդորել է հաջորդող նիստերի օրակարգում ընդգրկել երկուական հարց` մեկը նախարարի, մյուսը` երիտասարդների կողմից առաջարդրված։
Նախարարին կից երիտասարդ մասնագետների խորհրդի անդրանիկ նիստին մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը և Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Նշենք, որ խորհուրդը ձևավորվել է մարզերի և մայրաքաղաքի երիտասարդ մասնագետների հետ նախարարի ունեցած հանդիպումների արդյունքում»։