29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին հայ մարզիկները կներկայանան 7 մարզաձևերում
SportՀամաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը կմասնակցի 15 մարզիկով:
Հայ մարզիկները Չինական Ժողովրդական Հանրապետության (Թայվան) Թայբեյ քաղաքում 2017 թվականի օգոստոսի 19-30-ը անցկացվելիք 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին կներկայանան 7 մարզաձևերում` ծանրամարտ, թաեքվոնդո, ջրացատկ, ուշու, ձյուդո, սուսերամարտ և մարմնամարզություն:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում համաշխարհային ուսանողական խաղերում կմրցեն հետևյալ մարզիկները. ծանրամարտ` Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ), թաեքվոնդո` Արսեն Գրիգորյան (87 կգ), Սերգեյ Վարդազարյան (68 կգ), ջրացատկ` Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան, ուշու` Կարապետ Թևոսյան (սանդա ուշու, 70 կգ), Հայկ Գասպարյան (սանդա ուշու, 60 կգ), ձյուդո` Շահեն Աբաղյան (60 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ), սուսերամարտ` Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր), մարմնամարզություն` Արթուր Թովմասյան, Արմեն Պետրոսյան և Արթուր Դավթյան: