Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ագրովերամշակման ոլորտում մթերման վարկերի տրամադրման ծրագրի շրջանակում եռակողմ հուշագիր է կնքվել

Economics

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ստորագրված փաստաթղթով կողմերը նախատեսում են համագործակցել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով:

«Ծրագրով վերամշակման ոլորտում գործող ընկերություններին պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների իրականացման համար տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ մեկ տարի ժամկետով: Քանի որ ծրագիրը փորձնական է, այս տարի յուրաքանչյուր շահառու կկարողանա ստանալ մինչև 150 մլն դրամ, սակայն հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Տեղեկացնելով, որ արդեն երեք բանկ պատրաստակամություն են հայտնել միանալ ծրագրին` փոխնախարարը միաժամանակ հավելել է, որ առաջիկայում ծրագրին կմիանան նաև այլ բանկեր:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը հնարավորություն կտա ագրովերամշակման ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկություններին աննախադեպ մատչելի ֆինանսական ռեսուրսներ ներգրավել մթերումների դիմաց վճարումներ իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի նշված ընկերություններին ընդլայնել մթերման ծավալները և մթերվող ապրանքի տեսականին, ինչպես նաև ավելացնել արտահանման ծավալները:

ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն իր հերթին ընդգծել է ծրագրի արդիականությունը` հաշվի առնելով, որ ընթացքի մեջ է մթերումների գործընթացը:

«Այժմ հանրապետությունում մթերումների շրջան է, և բազմաթիվ մթերողներ ունեն ֆինանսական միջոցների կարիք: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մթերողներն այդ միջոցները ձեռք էին բերում բավական բարձր տոկոսադրույքով` չկարողանալով մարել մթերումների դիմաց կուտակված պարտքերը, մինչդեռ այս ծրագիրը թույլ է տալիս լուծել այդ խնդիրը»,- նշել է Վահե Հարությունյանը:

Հուշագրով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել կայուն, կանխատեսելի և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը, ճշգրտել տվյալ տարվա խաղողի, պտղի և բանջարեղենի մթերման առաջնահերթություններն ըստ տեսականու և մարզերի, բացահայտել մթերման գործընթացում առկա խնդիրները:

Ակնկալվում է, որ ծրագրով նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն, կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը: Բացի այդ, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը:

Ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով՝ հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced